
Zemfira
July 4 @ 7:00 PM till 9:00 PM

Երգչուհի, երգահան Զեմֆիրա Ռամազանովան ելույթ կունենա «Հրազդան» մարզադաշտում։ Արտիստի համերգը նախատեսված է հուլիսի 4-ին: Այս մասին տեղեկանում ենք Զեմֆիրայի պաշտոնական կայքէջերից:
Դեռ 2012-ին Զեմֆիրան հայտնել էր, որ ցանկանում է ելույթ ունենալ Հայաստանում:
«Սակայն, ցավոք, այնտեղ համապատասխան ակումբ չկա»,- իր հայ երկրպագուներին ասել էր նա Թբիլիսիում տեղի ունեցած համերգից հետո:
Բաց մի՛ թողեք հնարավորությունը լսելու և վայելելու սիրելի կատարումները կենդանի երաժշտությամբ։
Տոմսերը կարող եք ձեռք բերել իր պաշտոնական՝ zemfira.world կայքից: