![Loading Events](https://partyin.am/wp-content/plugins/the-events-calendar/src/resources/images/tribe-loading.gif)
- This event has passed.
Դիմավորե՛ք Ամանորը Պանդոկ Երևան ռեստորաններում
December 31, 2023 @ 10:00 PM
![](https://partyin.am/wp-content/uploads/2023/12/406941885_735772491913713_3727720923676710897_n-1024x535.jpg)
Մայր քաղաքի համն ու հոտը Ձեզ հետ Ամանորի գիշերը։
Սիրելի՛ հյուրեր, ուրախ ենք տեղեկացնել, որ «Պանդոկ Երևան» ռեստորանների «Ամիրյան» և «Տերյան» մասնաճյուղերում միասին ենք դիմավորելու 2024 թվականը։
Երկու մասնաճյուղերում էլ Ձեզ համար պատրաստել ենք հյուրասիրություն և կազմել հատուկ ընտրված մենյու։
Դեկտեմբերի 31-ին «Տերյան» մասնաճյուղում «Երևան» համույթը ելույթ է ունենալու ընդլայնված ծրագրով, կվայելենք նաև սիրված երգիչ Վարդան Բադալյանի կատարումները։ Ավելի ուշ երեկոն կշարունակի DJ-ը։
«Ամիրյան» մասնաճյուղում կվայելենք «Ակունք» ազգագրական համույթի ելույթներն ու DJ-ի կատարումները։
Միացե՛ք մեզ՝ դիմավորելու 2024 թվականը հայկական համեղ խոհանոցով, ջերմ հյուրընկալությամբ ու ընտանեկան մթնոլորտում։
Սիրով Ձեր`
«Պանդոկ Երևան»