- This event has passed.
Pink Turns Blue at TUF Club
April 8, 2023 @ 7:00 PM
Պաշտամունքային հետ-փանկ/դարք-վեյվ «Pink Turns Blue» խումբը «Orden Records» ստուդիայում թողարկել է իր նոր «Tainted» ալբոմը, որն արդյունք է արդյունավետ անցկացրած մեկ տարի տևած լոքդաունի՝ ստեղծագործում, ձայնագրում, նոր ալբոմի միքսում և մշակում Բեռլինի իր ձայնագրման ստուդիայում։ Նրանք նաև կներկայացնեն իրենց «Not Trying» երգի նոր տեսահոլովակը , որը ողբ է հյուծված մոլորակի համար: «Tainted» ալբոմում խումբը էլեկտրոնային բաղադրիչ է ավելացրել է իր դասական վոկալին, կիթառին, բասին և հարվածային գործիքներին: Ալբոմի հենց անվանումը արտացոլում է մեր աշխարհի իրվիճակը՝ կլիմայի փոփոխություն, դրա հետևանքները, արձագանքները դրանց, հասարակության պառակտումը, մեկուսացումը, առողջական ռիսկերը և ֆինանսական անորոշությունը:
Այսօր «Pink Turns Blue»-ը եռյակ է, որի կազմում են Միք Ջոգվերը (վոկալ, կիթառ), Լուկա Սամուրին (բաս) և Փոլ Ռիխտերը (հարվածային գործիքներ): Գոթ ռոքի առաջին սերնդում «Pink Turns Blue»-ը ձևավորվել է 1985 թվականին, սկզբում որպես դուետ, որը բաղկացած էր Ջոգվերից և Թոմաս Էլբերնից, ինչպես նաև թմբուկային մեքենայից: Նրանք խումբն անվանել են Husker Due երգի պատվին, և նրանց ձայնը սկզբնապես ոգեշնչվել է «The Chameleons», «Clan of Xymox» և «The Cure» խմբերից։ «If Two Worlds Kiss» դեբյուտային ալբոմը խորը նրբերանգներ է հաղորդել նոր ալիքի հնչեղությանը, որն, ըստ էության, նպաստել է դարք-վեյվ ենթաժանրի տարածմանը` դառնալով հետ-փանք ժանրի հիմնական ալբոմը։ Բաց թողնելով սառը պատերազմի հետևանքով բաժանված Գերմանիայի վախն ու անորոշությունը՝ խումբը թողարկել է 11 լիաֆորմատ սկավառակ։
Tickets: https://fienta.com/pink-turns-blue-in-yerevan
Iconic post-punk / darkwave outfit Pink Turns Blue has released their new ‘Tainted’ album via Orden Records, the result of time well spent during a lockdown year – writing, recording, mixing and mastering the new album in their Berlin recording studio. They also present their new video for ‘Not Even Trying‘, a lament for a wasting planet. On ‘Tainted’, the band added an electronic element to their classical vocals, guitar, bass and drums. The album title itself relates to the state of our world: climate change, its effects, the reaction to it, the split within society, isolation, health risks and financial uncertainty.
Today Pink Turns Blue is a trio consisting of Mic Jogwer (vocals, guitar), Luca Sammuri (bass) and Paul Richter (drums). In the first generation of gothic rock, Pink Turns Blue formed in 1985, originally as a duo consisting of Jogwer and Thomas Elbern, plus a drum machine. Naming themselves after a Hüsker Dü song, their sound was initially inspired by The Chameleons, Clan of Xymox, and The Cure. Their debut album ‘If Two Worlds Kiss’ brought dark undertones into their new wave sound, essentially advancing the darkwave sub-genre while becoming a seminal album in the post-punk genre. Emerging from the fear and uncertainty of a divided Cold War Germany, the band went on to release 11 full-length LPs.