
- This event has passed.
Համերգ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տոնին | Դիանա Ադամյան, Սերգեյ Սմբատյան
May 28 @ 7:30 PM till 9:00 PM

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության տոնին, համեցե՛ք վայելելու Էդուարդ Բաղդասարյանի, Ֆրանց Վաքսմանի և Պաբլո Սարասատեի ստեղծագործությունները վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում կհնչի Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
– Էդուարդ Բաղդասարյան․ Նոկտյուրն նվագախմբի համար (4ր)
– Էդուարդ Բաղդասարյան․ Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (10ր)
– Ֆրանց Վաքսման. Ֆանտազիա Ժ․ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով (10ր)
– Պաբլո Սարասատե. Գնչուական մեղեդիներ (9ր)
Ընդմիջում
– Գրիգոր Եղիազարյան․ Սիմֆոնիա «Հրազդան» (38ր)
Մենակատար՝ Դիանա Ադամյան (ջութակ)
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Մայիսի 28 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։
Տոմսերը կարող եք ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղմամբ։